Հոդվածներ

Ռամոսի ակտիվությունն Ինստագրամում ինչ-որ բա՞ն է նախանշում
10.05.2021
2333 0

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վերջին ժամերին Ինստագրամում սկսել է հետևել ՊՍԺ-ի մի քանի ֆուտբոլիստների:

Հնարավոր է՝ սա նշանակում է, որ Ռամոսը պատրաստվում է մրցաշրջանից հետո համալրել ֆրանսիական ակումբի կազմը:

Ռամոսի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է ամռանը: Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ միմյանց հետ, քանի որ Ռամոսը ցանկանում է 2 տարվա պայմանագիր, իսկ «Ռեալը» պատրաստ է առաջարկել միայն մեկ տարվա պայմանագիր: Հատկապես այս ֆոնին «Արքայական ակումբի» ավագի նմանօրինակ ակտիվությունն Ինստագրամում կասկած է հարուցում:



Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված