Հոդվածներ

CIES-ը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հաղթողին
22.09.2025
292 0

CIES-ը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հաղթողին։ Ցանկը  կազմվել է ֆուտբոլիստների մի շարք ցուցանիշների հիման վրա (հարվածների քանակ և արդյունավետություն, հարվածների տանող փոխանցումների թիվ, հաջող շրջանցումներ, խաղը օդում, հաղթած մենամարտեր ներքևի հարկում և այլն), ինչպես նաև՝ հաշվի առնելով նրանց խաղերի մարզական մակարդակն ու արդյունքները։

Առավելագույն միավորը (100-ից 100) ստացել է Լամին Յամալը («Բարսելոնա»)։ 

Լավագույն տասնյակում են․

1. Լամին Յամալ («Բարսելոնա») – 100։

2. Կիլիան Մբապպե («Ռեալ») – 98,6։

3. Պեդրի («Բարսելոնա») – 97,5։

4. Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ») – 97,2։

5. Մայքլ Օլիսե («Բավարիա») – 96,8։

6. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 96,2։

7. Ուսման Դեմբելե (ՊՍԺ) – 95,6։

8-9. Յոզուա Կիմմիխ («Բավարիա») – 95,2։

8-9. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ) – 95,2։

10. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ») – 95,1։

Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը կկայանա այսօր Փարիզում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված