Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Գրանադայի» դեմ խաղից հետո
07.02.2022
2265 0

Լա լիգայի 23-ր տուրում «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեուում» նվազագույն հաշվով հաղթեց «Գրանադային»:

74-րդ րոպեին «Արքայական ակումբի» կազմում հաղթական գոլը խփեց Մարկո Ասենսիոն:


    1. Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանում իր 8-րդ գոլը խփեց։ Նրա լավագույն արդյունքը մրցաշրջանում 11 գոլն է՝ 17/18 մրցաշրջանում։

    2. «Ռեալը» առաջին անգամ հաղթեց խաղ, որտեղ մեկնարկային կազմում Մոդրիչը, Կամավինգան ու Կրոսն էին։

    3. «Ռեալը» 14 անընդմեջ խաղում հաղթում է «Գրանադային»։ Վերջին անգամ «Գրանադան» «սերուցքայիններին» հաղթել է 2013 թվականի փետրվարին (0-1, Ռոնալդուի ինքնագոլի շնորհիվ)

    4. «Ռեալը» Լա լիգայի վերջին 5 խաղերից հաղթել է 3-ում, 1 անգամ ոչ-ոքի խաղացել, 1 անգամ պարտվել։

    5. «Ռեալը» մոտակա հետապնոդղ «Սևիլիային» գերազանցում է 6 միավորով։


    Ամենակարդացված