Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը մեծ հավանականությամբ կլքի ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տվյալներով՝ 26-ամյա դարպասապահը դժգոհ է իր կարգավիճակից և չի պատրաստվում համակերպվել երկրորդ համարի դերով։ Լունինի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդը համարվում է թուրքական «Գալաթասարայը»։
Ավելի վաղ իսպանական մամուլը հայտնել էր, որ մադրիդյան ակումբը չի պատրաստվում խոչընդոտել ուկրաինացու տեղափոխությանը. «Սերուցքայինները» պատրաստ են նրան բաց թողնել 20 միլիոն եվրոյի դիմաց։
Դարպասապահի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառ։
Fanat, Realmadrid.am