Ալվարո Կարերասը Աշխարհի ակումբային առաջնությունում չի լինի «Ռեալի» կազմում։
The Athletic-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը դեռևս համաձայնության չի հասել «Բենֆիկայի» հետ՝ 22-ամյա պաշտպանի տրանսֆերի հարցում։
Մադրիդյան ակումբում ցանկանում էին, որ Կարերասը իրենց կազմում մասնակցի ԱԱԱ-ին, սակայն մեծ հավանականությամբ, նա մրցաշարին կմասնակցի իր ներկայիս ակումբի կազմում։
Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Ալվարոն մասնակցել է 32 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am