Հոդվածներ

Կուրտուա. «Ռեալ - ՊՍԺ դիմակայությունը վաղաժամ եզրափակիչ է»
29.01.2022
1897 0

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան AS-ին տված հարցազրույցում խոսել է ՊՍԺ-ի դեմ՝ առաջիկա դիմակայության մասին:

«ՊՍԺ-ն ծանր մրցակից է, և այս դիմակայությունը շատ բարդ է լինելու: Կարելի է ասել՝ վաղաժամ եզրափակիչ է: Ամեն դեպքում «Ռեալը» հիանալի մարզվիճակում է ու կարծում եմ՝ կարող ենք հաջորդ փուլ դուրս գալ: Անհրաժեշտ է լինել կենտրոնացած, իսկ հանդիպմանը մոտենալ՝ առանց վնասվածքների»,- եզրափակել է բելգիացին:

Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Ռեալ» խաղը կայանալու է փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին, «Ռեալ» - ՊՍԺ-ն՝ մարտի 9-ին՝ Երևանի ժամանակով 2359-ին: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված