Դանի Սեբալյոսը դարձավ 29 տարեկան։
Կիսապաշտպանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 7-ին Ուտրերայում (Սևիլիա) և «Արքայական ակումբին» միացել է 2017 թվականի ամռանը։ «Ռեալի» հետ նա մասնակցել է 192 պաշտոնական խաղի՝ նվաճելով 16 տիտղոս։
Սեբալյոսը «Ռեալ» է տեղափոխվել «Բետիսից» և իր նորամուտը նշել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած Սուպերգավաթի «Կլասիկոյում»։
2019-2021 թվականներին նա հանդես է եկել «Արսենալի» կազմում, իսկ «Ռեալ Մադրիդ» վերադառնալուց հետո նվաճել է Չեմպիոնների լիգայի երեք տիտղոս, Աշխարհի ակումբային չորս գավաթ, Եվրոպայի երեք սուպերգավաթ, Լա լիգայի երկու տիտղոս, Իսպանիայի մեկ գավաթ և Իսպանիայի երեք սուպերգավաթ։