Հոդվածներ

«Ռեալի» ներկայացուցիչները գտնվում են Մոնակոյում
29.01.2022
1879 0

«Ռեալն» ընտրել է 2022/23 մրցաշրջանի առաջին տրանսֆերային նպատակը:

Խոսքը գնում է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիի մասին:

«Արքայական» ակումբի ներկայացուցիչները մեկնել են Մոնակո, որպեսզի շարունակեն այն, ինչն սկսել են մի քանի ամիս առաջ:

Ինչպես հաղորդում է SoyMadridista-ն, Յուլի Կալաֆատն մոտ 2 շաբաթ գտնվում է Մոնակայում ու շփվում է ֆուտբոլիստի շրջապատի,  ներկայացուցիչների հետ: 

Կառլո Անչելոտին վստահ է, որ այդ խաղային դիրքում իրեն լավ է զգում նաև Կամավինգան, սակայն անհրաժեշտ է ևս մեկ բարձրակարգ խաղացող:

Ընթացիկ մրցաշրջանում Տչուամենին մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված