• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը», «Յուվենթուսն» ու «Բարսելոնան» որոշել են, թե երբ է լինելու Սուպերլիգայի մեկնարկը

Հոդվածներ

«Ռեալը», «Յուվենթուսն» ու «Բարսելոնան» որոշել են, թե երբ է լինելու Սուպերլիգայի մեկնարկը
03.01.2022
2993 0

Սուպերլիգայի հիմնադիրները մտադիր են մրցաշարը սկսել 2022 թվականին, տեղեկացնում է Financial Times-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, վերջին օրերին «Ռեալը», «Յուվենթուսն» ու «Բարսելոնան» քննարկում են մրցաշարի ստեղծումը՝ իրավաբանական տեսանկյունից: Սպասվում է, որ Սուպերլիգայի մեկնարկը տրվելու է 2022 թվականի վերջին: 

Ակումբները մտադիր են գործել ՈՒԵՖԱ-ից անկախ: Հիշեցնենք, որ 2021 թվականին բոլոր անգլիական ակումբները հրաժարվեցին նախագծից:

Հիշեցնենք, որ Սուպերլիգան մրցաշար է, որին պետք է մասնակցի եվրոպական 20 ակումբ: Լինելու է 2 խումբ՝ յուրաքանչյուրում 10 թիմ: Հանդիպումներն անցկացվելու է տանը և մրցակցի հարկի տակ: Խմբային փուլից հետո 8 ակումբ հայտնվելու է փլեյ-օֆֆում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված