• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սեբալյոս. «Երբեք չեի տեղափոխվի «Բարսելոնա». Իմ նպատակը «Ռեալում» հաջողության հասնելն է»

Հոդվածներ

Սեբալյոս. «Երբեք չեի տեղափոխվի «Բարսելոնա». Իմ նպատակը «Ռեալում» հաջողության հասնելն է»
10.06.2021
1910 0

Դանի Սեբալյոսը խոսել է Մադրիդի «Ռեալում» իր ապագայի մասին։

«Կարծում եմ վերջին մրցաշրջանում որպես ֆուտբոլիստ ես աճ եմ գրանցել և ավելի կայուն եմ դարձել։ Ինձ թվում է ժամանակ է հայտնվել մի ակումբում երկարաժամկետ պայմանագրով և ցույց տալ այն, ինչին ես ընդունակ եմ։ 

Անչելոտին դեռ նոր է գլխավորել ակումբը։ Մինչ այս ես չեմ աշխատել նրա հետ, սակայն նրա մասին միշտ լավն են լսել։ Պետք է զրուցեմ նրա հետ և որոշում կայացնեմ։ 

Պետք է հստակ հասկանամ, թե ինչ է նա ուզում ինձանից, և հստակ ներկայացնեմ, թե ինչ ակնկալիքներ ունեմ ես։ 

Ես չեմ մասնակցելու ԵՎՐՈ 2020-ին, սակայն մեծ ցանկություն ունեմ խաղալ Աշխարհի առաջնությունում։ 

Ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ և ցանկանում եմ հաջողության հասնել այնտեղ։ Երբեք չեմ տեղափոխվի «Բարսելոնա». նշել է Սեբալյոսը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված