Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա» խաղից հետո
11.02.2024
940 0

Իսպանիայի առաջնության 24–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» հետ և հաղթեց 4–0 հաշվով։

«Ռեալ Մադրիդը» Լա լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում առաջին անգամ երկու հանդիպումներում էլ միավորներ վաստակեց «Ժիրոնայի» դեմ։

«Ժիրոնան» Պրիմերայի այս մրցաշրջանում ընդամենը երկու պարտություն է կրել, երկուսն էլ «Ռեալից»։

Իսպանիայի առաջնության առաջատարը 4+ գոլ խփեց մի թիմի, որը երկրորդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում՝ երկրորդ տուրից սկսած։ Վերջին անգամ նման բան եղել է 1978 թվականին (երբ «Ռեալ Մադրիդը» 4–0 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»):

Բելինգեմը 21–րդ դարում «Ռեալի» ամենաարդյունավետ կիսապաշտպանն է Լա լիգայի մեկ մրցաշրջանում՝ 16 գոլ։ Ավելի վաղ այդ ռեկորդը պատկանում էր Խամեսին (13):

Բելինգեմը բոլոր մրցաշարերում խփել է 20 գոլ և Լա լիգայի լավագույն ռմվբարկուն է։

Ռոդրիգոն 50–րդ գոլը խփեց «Ռեալի» կազմում։

Խոսելուն այս մրցաշրջանում չի իրացրել երկու 11–մետրանոց։


Ամենակարդացված