Հոդվածներ

Ֆերլան Մենդին կրկին վնասվածք է ստացել և այս տարի այլևս չի խաղա
02.12.2025
53 0

«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին 2025 թվականին այլևս խաղադաշտ դուրս չի գա։ 

«Արքայական» ակումբը հայտնել է, որ ֆրանսիացին աջ ոտքի ազդրի երկգլխանի մկանն է վնասել։ 

COPE-ի լրագրող Արանչի Ռոդրիգեսի տեղեկություններով, Մենդին 2025 թվականին այլևս չի կարողանա օգնել «Ռեալին»։ 

Մենդին այս մրցաշրջանում միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել։ Դա եղել է «Օլիմպիակոսի» դեմ կայացած խաղում։ 

Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում էլ Մենդին 4 անգամ վնասվածք է ստացել, որոնց արդյունքում բաց է թողել 23 հանդիպում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված