Հոդվածներ

Միլիտաոյի աշխատավարձն զգալիորեն կբարձրանա
01.06.2022
2280 0

«Ռեալը» նոր պայմանագիր կկնքի Էդեր Միլիտաոյի հետ:

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, նոր համաձայնագրով բրազիլացու աշխատավարձը զգալիորեն ավելանալու է: Ներկայումս 24-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է այն խաղացողների ցանկում, որոնք ամենացածրն են վարձատրվում:

Այսպիսով՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ցույց տալ, որ մեծ հույսեր է կապում ֆուտբոլիստի հետ:

Նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2028 թվականը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված