Հոդվածներ

Ռոնալդոն վարակվել է կորոնավիրուսով
03.01.2022
1554 0

«Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է «Կրւոզեյրո» ակումբի թվիթերը:

Առավոտյան 45-ամյա բրազիլացու կորոնավիրուսի թեսթը դրական պատասխան էր ունեցել: Ռոնալդոն իրեն լավ է զգում, և հիվանդությունը թեթև ընթացք ունի: «Մեծատամը» ինքնամեկուսացած է:

Նշվում է, որ նա բաց է թողնելու «Կրուզեյրոյի» 101-ամյակին նվիրված միջոցառումը:

Հիշեցնենք, որ աշխարհի կրկնակի չեմպիոնը 70 մլն դոլարով գնել էր բրազիլական թիմի բաժնետոմսերի 90 տոկոսը: Ռոնալդոյին է պատկանում նաև իսպանական «Վալյադոլիդը»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված