Իսպանիայի առաջնության 14–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ժիրոնայի» հետ։
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Ինչը չբավականացրեց հաղթանակի համա՞ր: Արդյունավետությունը դաշտի վերջին երրորդում։ Մենք շատ պահեր ստեղծեցինք 2-րդ խաղակեսում, ունեցանք գոլ խփելու 3-4 շատ ակնհայտ հնարավորություններ, բայց չօգտագործեցինք դրանք։ Այսպես թե այնպես, Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարը մարաթոն է։ Առջևում դեռ շատ խաղեր կան, մրցաշարային աղյուսակը դեռ շատ անգամ կփոփոխվի»։
«Մենք Լա Լիգայի երեք տուր անընդմեջ ոչ-ոքի՞ ենք խաղացել: Ես բողոքներ չունեմ ֆուտբոլիստներից։ Ինձ շատ դուր եկավ նրանց այսօրվա տրամադրվածությունը, մենք մոտ էինք հաղթանակին։ Մենք պետք է շարունակենք միասնական մնալ հանդերձարանում, լինել ինքնաքննադատ և ձգտել հաղթանակների»։
«Մենք ցուցադրո՞ւմ ենք այն խաղը, որը նախատեսված էր: Ես կասեի, որ մեզ պակասում են հարձակողական ֆուտբոլի երկար և գերիշխող հատվածները, ուստի մենք պետք է աշխատենք դրա վրա։ Այսօր մենք չկարողացանք ավելի շատ տիրել գնդակին և ավելի հարձակողական ֆուտբոլ խաղալ, և մենք կվերլուծենք դա»։
«Ատլետիկի» դեմ խաղում ամեն ինչ կորոշվի՞: Ոչ, այդ խաղն ընդամենը 3 միավորի համար է։ Բայց գալիք հանդիպումը լավ հնարավորություն է փոխելու ստեղծված իրավիճակը։ Ամեն դեպքում, ինչ էլ որ պատահի, մենք պետք է համապատասխանենք «Ռեալ Մադրիդի» բարձր պահանջներին»։
«Ռոդրիգոյի դրվագում չնշանակված 11-մետրանո՞ցը: Ես չեմ տեսել այդ դրվագը, բայց ինձ հայտնեցին, որ այն կարելի էր վերանայել VAR-ով։ Նման պահերը վճռորոշ նշանակություն ունեն, քանի որ դրանք կարող են փոխել խաղի ընթացքը»։
Հայերեն