Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1։1 գրանցեց «Ժիրոնայի» դեմ խաղում։
La Liga TV-ն կասկածի տակ է դրել Մադրիդի «Ռեալ» կողմից կատարվող փոխարինումների տրամաբանությունը.
«Խաղ առ խաղ մենք մեզ հարց ենք տալիս, թե ինչ փոխարինումներ է կատարում «Ռեալ Մադրիդը», երբ փորձում է գոլ խփել կամ վերահսկողության տակ առնել խաղը։ Թվում է, թե այդ ամենը տեղի է ունենում առանց տրամաբանության»։
Հիշեցնենք, որ 14 տուրից հետո «Արքայական ակումբը» 33 միավորով երկրորդ տեղում է։
Fanat, Realmadrid.am
Հայերեն