Հոդվածներ

Պերեսի, Անչելոտիի և Բենզեմայի Սուրբծննդյան ուղերձը
25.12.2021
2099 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, մարզիչներ Կարլո Անչելոտին ու Ալբերտո Տորիլը, թիմերի ավագներ Կարիմ Բենզեման, Սերխիո Լյուլը, Ռուդին ու Իվանան «արքայական» ակումբի՝ ամենամյա Սուրբծննդյան ուղերձն են հղել՝ հույս հայտնելով, որ 2022 թվականը հաջողակ կլինի բոլոր մադրիդիստների համար:

Պերես.

«Ամբողջ «Ռեալի» անունից մեր սերն եբք ուղարկում հիանալի տոնի առթիվ: Բոլորին մաղթում ենք ուժ և օրհնություն այս՝ դեռևս դժվարին ժամանակաշրջանում:

Մտադիր ենք շարունակել քրտնաջան աշխատել, որպեսզի մադրիդիստները հպարտանան մեր թիմերով, նվաճած տիտղոսներով».


Անչելոտի.

«Բոլորին ուրախ Սուրբծննունդ ենք մաղթում՝ ձեր ընտանիքների և հարազատների հետ միասին: Կիսում ենք յուրաքանչյուր մադրիդիստի թե՛ ուրախությունը, թե՛ տխրությունը և հույս հայտնում, որ նոր տարին նոր հաջողություններ կբերի»:

Բենզեմա. 

«Ամբողջ թիմի անունից մաղթում եմ ուժ և ամենայն բարիք: Աշխատելու ենք միասին, որպեսզի իրականություն դարձնենք մեր բոլոր երազանքները: Ուրախ Սուրբծննունդ և Նոր տարի»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված