Հոդվածներ

«Ռեալը» «ՊՍԺ»-ի հետ միասին կպայքարի Կեսյեի տրանսֆերի համար
17.11.2021
2001 0

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետևել «Միլանի» կիսապաշտպան Ֆրան Կեսյեին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը իտալական ակումբի հետ ավարտվում է գալիք ամռանը։ Corriere dello Sport-ի փոխանցմամբ, «Միլանում» արդեն ընդունել են այն փաստը, որ չեն կարողանա թիմում պահել կիսապաշտպանին։

Նշվում է, որ իտալական ակումբը բավական ճոխ առաջարկ է կատարել Կեսյեին՝ աշխատավարձի զգալի բարձրացմամբ, սակայն ֆուտբոլիստը ամեն դեպքում մերժել է այն, քանի որ ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ։ Նրան սպասում են «Ռեալը» և «ՊՍԺ»-ն։ 

Նրա տրանսֆերային արժեքը ներկա պահին գնահատվում է 55 մլն եվրո։ 

Ֆուտբոլիստը կարող է պայքարել Կազեմիրոյի հետ՝ «Ռեալի» մեկնարկային կազմում տեղ գտնելու համար։ Նա նաև տիրապետում է այնպիսի հմտությունների, որոնք Կազեմիրոյի մոտ չկան։ Բացի այդ «Ռեալը» կարող է ձեռք բերել նրան ազատ գործակալի կարգավիճակով։ 

«Ռեալի» հետ մեկտեղ Կեսյեի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «ՊՍԺ»-ն։ Նախորդ ամռանը նրանք բաց թողեցին Կամավինգային, սակայն այս պարագայում փոքր ինչ առավելություն ունեն «Սերուցքայինների» նկատմամբ։ Ֆրանսիական ակումբը երկար ժամանակ է, ինչ հետևում է ֆուտբոլիստի շուրջ ծավալվող իրավիճկաին, և հենց «ՊՍԺ»-ի հետաքրքրվածության պատճառով էր, որ Կեսիեն մերժել է «Միլանի» առաջարկը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված