Հոդվածներ

«Ռեալի» նախկին սկաուտը կասկածներ ունի, որ Էնդրիկը 17 տարեկան է
12.09.2023
2246 0

2022-ի դեկտեմբերին «Ռեալը» հայտարարեց Էնդրիկի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մասին։ Այդ ժամանակ ֆուտբոլիստն ընդամենը 16 տարեկան էր։ «Սերուցքայինները» նրա տրանսֆերի դիմաց «Պալմեյրասին» վճարեցին 35+25 մլն եվրո։ Էնդրիկը «Ռեալ» կտեղափոխվի 2024 թվականին, երբ կլինի 18 տարեկան։

«Արքայական» ակումբի նախկին սկաուտներից մեկը, սակայն, կասկածներ ունի, որ բրազիլացին 17 տարեկան է։ 

«Ինձ մոտ միշտ հարց է առաջացել Էնդրիկի տարիքի հետ կապված, արդյո՞ք այն ճիշտ է նշվում, թե ոչ։ Իմ կասկածների հիմքը այն է, որ նա ֆիզիկապես շատ պինդ է։ Ես հիշում եմ Ռադամել Ֆալկաոյին, ով տեղափոխվեց Եվրոպա ավելի մեծ տարիքում, քան հիմա Էնդրիկն է». նշել է Մանոլո Ռոմերոն Cadena Ser-ի հետ զրույցի ընթացքում։ 

Ռոմերոն «Ռեալից» հեռացել է 6 տարի առաջ։ Նրա շնորհիվ «Արքայական» ակումբ են տեղափոխվել Կիկո Կասիլիան և Մարիանո Դիասը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված