Հոդվածներ

«Ռեալ Սոսյեդադը» դեմ է Սուբիմենդիի՝ «Ռեալ» տեղափոխությանը
10.06.2025
467 0

«Ռեալ Սոսյեդադը» ցանկանում է, որ Մարտին Սուբիմենդին իր կարիերան շարունակի «Արսենալում»։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լոնդոնյան ակումբի և 26-ամյա ֆուտբոլիստի միջև պայմանագիրը համաձայնեցված է, և վերջինս շուտով բուժզննում կանցնի։ 

Սակայն, ավելի ուշ, «Ռեալը» ևս միացավ պայքարին և կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու դիմաց 60 մլն եվրո առաջարկեց։ 

Ինչպես հայտնում է The Independent-ի լրագրող Միգել Դելեյնին, «Ռեալի» գործողությունները զարմանք են առաջացրել «Ռեալ Սոսյեդադի» ղեկավարության մոտ։

Նշվում է, որ Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբում գերադասում են, որ Սուբիմենդին տեղափոխվի «Արսենալ» և հույս ունեն, որ հենց այդպես էլ կլինի։ 

Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը «Սոսյեդադի» կազմում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև 11 անգամ զգուշացվել է դեղին քարտով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված