Հոդվածներ

Ազարը և Կարվախալը մարզվել են ընդհանուր խմբի հետ
23.10.2021
1602 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները նախավերջին մարզում են անցկացրել «Կլասիկոյից» առաջ։ Էդեն Ազարը և Դանի Կարվախալը ամբողջական ընդհանուր խմբի հետ մասնակցել են ամբողջական մարզմանը։ 

Այս կերպ երկու ֆուտբոլիստներն էլ կարող են ընդգրկվել «Բարսելոնայի» դեմ խաղի հայտացուցակում։ Դանի Սեբալյոսը շարունակում է անհատական ծրագրով մարզվել մարզասրահում, իսկ Բեյլը, Յովիչը և Իսկոն մարզվել են խոտածածկի վրա։ Նրանք մեծ հավանականությամբ չեն մասնակցի «Կլասիկոյին»։ 

Կարիմ Բենզեման նույնպես մարզվել է անհատական ծրագրով, սակայն սպասվում է, որ նա կկարողանա դուրս գալ խաղադաշտ վաղը կայանալիք խաղում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված