• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» վստահ հաղթանակով է մեկնարկում Լա լիգայի 2021/22 մրցաշրջանում (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալը» վստահ հաղթանակով է մեկնարկում Լա լիգայի 2021/22 մրցաշրջանում (տեսանյութ)
14.08.2021
3869 0

Լա լիգայի մեկնարկային տուրում «Ռեալը» վստահ հաղթանակի հասավ «Ալավեսի» նկատմամբ։ Արձանագրվեց 1-4 հաշիվը։

Հանդիպման առաջին կեսն անցավ վտանգավոր դրվագներով, սակայն հաշիվը չբացվեց։

Երկրորդ խաղակեսի 48-րդ րոպեին «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեման բացեց հաշիվը խաղում, իսկ 56-րդ րոպեին Նաչոն կրկնապատկեց հաշվի առավելությունը։

6 րոպե անց Կարիմ Բենզեման դարձավ դուբլի հեղինակ, իսկ 65-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոցի շնորհիվ կարողացան կրճատել հաշվի տարբերությունը։ 92-րդ րոպեին էլ Վինիսուսը 4-րդ գնդակն ուղարկեց «Ալավեսի» դարպասը։

Լա լիգա. 1-ին տուր. «Ալավես» 1-4 «Ռեալ»

Գոլերը՝ 0-1 Բենզեմա (48'), 0-2 Նաչո (56'), 0-3 Բենզեմա X2 (64'), Վինի Ժունիոր (90+2')
1-3` 11-մետրանոց, Խոսելու (65')

Այսպիսով, «Արքայական» ակումբը վաստակում է 3 միավոր ու հաջորդ տուրում (23.08) կրկին արտագնա խաղում կմրցի «Լևանտեի» հետ։


                ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված