Հոդվածներ

Կասիլյասը՝ Զիդանի, Ռամոսի և Չեմպիոնների լիգայի մասին
03.12.2020
1783 0

«Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը AS-ի հետ խոսել է թիմի խնդիրների և Զինեդին Զիդանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Չեմպիոնների լիգայի մասին.

««Ռեալն» ինքն իրենից է կախված. եթե ֆուտբոլիստներին հաջողվի վերականգնել վնասվածքներն ու կրկին լավ մարզավիճակ ձեռք բերել, ամեն ինչ կկարգավորվի: Այս տարի Չեմպիոնների լիգային մասնակցող գրանդ ակումբները, մեծ հաշվով, հավասար հնարավորություններ ունեն, ու չկա ակնհայտ ֆավորիտ: 

Զիդանի մասին.

«Զիզուն փայլուն մարզիչ և հիանալի ընկեր է: Նա անում է ամեն ինչ, որպեսզի «Ռեալը» հայտնվի ամենավերևում: Այո, պետք չէ ապրել անցյալով, սակայն նա արժանի է վստահության»:

Ռամոսի մասին.

«Սերխիոն «Ռեալի» թալիսմանն է. լավագույնները պետք է մնան Մադրիդում»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված