• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Կաստիլյան» հետևել է առաջին թիմի օրինակին ու հաղթել մադրիդյան դերբիում

Հոդվածներ

«Կաստիլյան» հետևել է առաջին թիմի օրինակին ու հաղթել մադրիդյան դերբիում
14.12.2020
1810 0

«Կաստիլյան» մադրիդյան՝ մինի դերբիում 2:1 հաշվով հաղթանակ է տոնել «Ատլետիկոյի» երկրորդ թիմի նկատմամբ:

Հաշիվը բացել են Ռաուլի սաները. աչքի է ընկել պաշտպան Մարիո Խիլան: 90-րդ րոպեին «Ատլետիկոյին» հաջողվել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն 6 րոպե անց «սերուցքայինները» 11-մետրանոցի իրավունք են վաստակել, որն էլ հստակ է իրացրել Սերխիո Արիբասը:

Հիշեցնենք, որ վերջինս մեկնարկել էր առաջին թիմում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում:


Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված