Հոդվածներ

Մարիանոն չի ցանկանում հեռանալ «Ռեալից»
11.08.2021
1507 0

Մարիանո Դիասը այն ֆուտբոլիստների թվում է, որոնք չեն մտնում Կարլո Անչելոտիի ծրագրերում, սակայն Դիասը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»։ Marca-ի փոխանցմամբ, պատմությունը մոտ է կրկնվելու, և ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Մարիանոն կհրաժարվի հեռանալ «Արքայական» ակումբից։ 

28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2023 թվականը, և նա տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձ է ստանում։ Սա շատ բարձր աշխատավարձ է մի ֆուտբոլիստի համար, ում այս տարիների ընթացքում շատ քիչ ենք տեսել խաղադաշտում։ Այդ է պատճառը, որ «Սերուցքայինները» ցանկանում են որքան հնարավոր է շուտ ազատվել Մարիանոյից։ 

Ֆուտբոլիստը քաջ գիտակցում է, որ չի մտնում Անչելոտիի ծրագրերում, սակայն դա չի խանգարում նրան մնալ իր կարծիքին։ Նա կտրականապես դեմ է «Ռեալից» հեռանալուն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված