Հոդվածներ

Մոդրիչ. «Ուրախ եմ, որ կրկին աշխատելու եմ Անչելոտիի հետ»
26.07.2021
1791 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որն իր 10-րդ մրցաշրջանն է սկսում «արքայական» ակումբում, կարճ հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական ԶԼՄ-ին և խոսել մինչմրցաշրջանային պատրաստության ու Կառլո Անչելոտիի վերադարձի մասին։

Իտալացին խորվաթ ֆուտբոլիստի հետ սկսել է աշխատել հենց անմիջապես կիսապաշտպանի՝ Մադրիդ ժամանելուց հետ և խաղացողը շատ ուրախ է մարզչի վերադարձի կապակցությամբ։

Կառլո Անչելոտիի նշանակման մասին

«Ես շատ ուրախ եմ այսքան տարիներ անց կրկին մարզչին տեսնելու համար։ Դա մեծ ուրախություն է։ Անչելոտին մեծագույն մարզիչ է, որը մեծ հաջողությունների է հասել «արքայական» ակումբում իր առաջին ժամանակահատվածում ու հույս ունեմ, որ այս անգամ ավելի մեծ հաջողությունների կհասնի»։

«Ռեալում» անցկացրած 10 տարիների մասին

«Ես առաջին օրվա պես հուզված եմ։ Շատ ուրախ եմ թիմակիցներիս տեսնելու ու ցանկանում եմ աշխատել, պատրաստվել ու օգնել թիմին հասնել հաջողությունների»։

 Եվրո 2020-ից հետո թիմ վերադառնալու մասին

«Առաջին մարզումները հաջող են անցել։ Ուրախ եմ վերադարձի համար։ Վերադարձել եմ մեծ եռանդով ու ցանկանում եմ աշխատել՝ այս մրցաշրջանում լավ արդյունքներ գրանցելու համար»։


Ամենակարդացված