Հոդվածներ

Մոդրիչն արձագանքել է Վինիսիուսի գոլին (լուսանկար)
24.09.2025
462 0

Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4-1` խոշոր հաշվով առավելության հասավ «Լևանտեի» նկատմամբ։

28-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Վինիսիուսը, որը գոլի հեղինակ է դարձել «Ռեալի» լեգենդ Լուկա Մոդրիչի ոճով։

Բրազիլացու հեղինակած գնդակին անդրադարձել է խորվաթ ֆուտբոլիստը․

«Ինչպիսի՜ գոլ էր, եղբա՛յր»։

Հիշեցնենք, որ 6 տուրից հետո «Սերուցքայինները» 100-տոկոսանոց արդյունքով առաջատարն են։

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված