Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուբլ է ձևակերպել Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրի`«Լևանտեի» դեմ խաղում (4-1) ։ Այսպիսով, ֆրանսիացին «Արքայական ակումբի» կազմում այս մրցաշարում խփել է արդեն 38 գոլ։
Լա Լիգայում «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով Մբապեն առաջ է անցել թիմի նախկին կիսապաշտպաններ Զինեդին Զիդանից, Իսկոյից և Մարկո Ասենսիոյից։ Միևնույն ժամանակ, 26-ամյա հարձակվողը հավասարվել է, Ֆիգուի և Դավոր Շուկերի ցուցանիշին։
Նշենք, որ Մբապեն Լա Լիգայում խփել է 38 գոլ 40 հանդիպման ընթացքում։
Հարձակվողը «Ռեալում» է 2024 թվականի ամառվանից։ Ֆրանսիացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է €180 մլն։
Fanat, Realmadrid.am