Իսպանիայի առաջնության 6–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով առավելության հասավ «Լևանտեի» նկատմամբ։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Մենք պետք է շարունակենք աճ գրանցել։ Մենք լավ ենք մեզ դրսևորում, սակայն պետք է աճենք և կատարելագործվենք։ Դեռ աճելու տեղ կա, մենք ճիշտ ուղու վրա ենք արդյունքների և աշխատանքի նկատմամբ վեաբերմունքի տեսանկյունից, սակայն սա դեռ միայն սկիզբն է»։
«Փոխու՞մ եմ արդյոք տակտիկան ամեն խաղում, իմ տրամադրության տակ ունեմ բազմաթիվ ունիվերսալ ֆուտբոլիստներ և դա հեշտացնում է խնդիրը»։
«Առաջիկա մադրիդյան դերբի՞ն (27.09, 18:15 ԵԺ), ես կենտրոնացած էի «Լևանտեի» խաղի վրա, մենք «Ատլետիկոյի» մասին կմտածենք վաղվանից»։
«Այսօր Վինիսիուս Ժունիորը հիանալի խաղաց, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար»։
«Ինչու Կարվախալն ու Միլիտաոն չխաղացին «Լևանտեի» դե՞մ, նրանց հանգիստ է պետք ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո»։
«Կամավինգան հավաք ֆուտբոլիստ է։ Ես շատ ուրախ եմ, որ նա վերջապես շարք վերադարձավ։ Ես «Ռեալը» գլխավորելուց ի վեր ես սպասում էի նրա վերադարձին»։
Հայերեն