Հոդվածներ

Կրոսը մերժել է անգլիական գրանդի առաջարկը
18.11.2022
1905 0

Մի շարք լրատվականների փոխանցմամբ, անգլիական «Մանչեսթեր Սիթին» փորձել է համաձայնության գալ Թոնի Կրոսի հետ անվճար տեղափոխության շուրջ։ 

Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է գալիք ամռանը, ու դեռևս որևէ հստակություն չկա նոր պայմանագրի շուրջ։ 

Defensa Central-ի փոխանցմամբ, «Սիթին» տարեկան 14 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել Կրոսին։ «Ռեալում» նա ստանում է տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ։ 

Սակայն ֆուտբոլիստը հետաքրքրված չէ այդ առաջարկով և արդեն իսկ մերժել է այն։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված