• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալաբա. «Խոսել եմ Մարսելոյի և Կրոսի հետ. Հասկացա, որ ցանկանում եմ տեղափոխվել «Ռեալ»

Հոդվածներ

Ալաբա. «Խոսել եմ Մարսելոյի և Կրոսի հետ. Հասկացա, որ ցանկանում եմ տեղափոխվել «Ռեալ»
26.07.2021
3239 0

Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած իր առաջին մարզումից հետո Դավիդ Ալաբան կիսվել է իր տպավորություններով և խոսել Կարլո Անչելոտիի հետ աշխատանքի մասին։ 

«Ես այլ տարբերակ չունեի։ Ինձ համար «Ռեալը» միշտ եղել է առաջին տեղում։ Երբ առաջարկ ստացա, նույն պահին հասկացա, որ ցանկանում եմ տեղափոխվել «Ռեալ»։ Զրուցել եմ Կրոսի և Մարսելոյի հետ։

Անհամբերությամբ սպասում եմ Անչելոտիի հետ կրկին աշխատելուն։ Ես նրա հետ ծանոթացել եմ «Բավարիայի» կազմում հանդես եկած տարիների ընթացքում։ Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, և ես շատ ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ նրա նման մարզչի հետ աշխատելու». նշել է Ալաբան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված