• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոնալդոն ցանկանում է «Վալյադոլիդ» հրավիրել երկու բրազիլացի պաշտպանների

Հոդվածներ

Ռոնալդոն ցանկանում է «Վալյադոլիդ» հրավիրել երկու բրազիլացի պաշտպանների
19.06.2022
2603 0

«Վալյադոլիդը» վերադառնում է Լա Լիգա։ Ռոնալդոյի թիմը ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը, նախքան մրցաշրջանի մեկնարկը։

UOL-ի փոխանցմամբ, Ռոնալդոն իր երկու հայրենակիցներ՝ Մարսելոյին և Դանի Ալվեսին ցանկաում է տեսնել իր թիմում։ 

Նախկին ֆուտբոլիստը, ում պատկանում է ակումբի բաժնետոսմսերի 51%-ը, նաև հանդիսանում է ակումբի նախագահը։ Նրա կարծիքով Մարսելոյի և Ալվեսի տեղափոխությունը հնարավորություն կտա թիմին նաև ավելի լավ պայմանագրեր կնքել հովանավորների հետ։  

Ֆենոմենը հույս ունի, որ իր հայրենակիցները կգնան աշխատավարձի զգալի կրճատման, քանի որ «Վալյադոլիդը» ի վիճակի չի լինելու վճարել այնքան, որքան նրանք վաստակում էին իրենց նախկին ակումբների կազմում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված