Հոդվածներ

Մբապեն դարձել է Ֆրանսիայի հավաքականի ռեկորդակիր
06.06.2025
445 0

Կիլիան Մբապեն դարձել է Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության ամենաարդյունավետ խաղացողը։ Նրա հաշվին կա 80 միավոր՝ 49 գոլ և 31 գոլային փոխանցում։ Այս ցուցանիշով նա շրջանցել է Տիերի Անրիին, որը կարիերայի ընթացքում մասնակցել է 78 գոլային գործողության՝ 51 գոլ և 27 փոխանցում։

Հունիսի 5-ին Ֆրանսիայի հավաքականը պարտություն է կրել Իսպանիայից ՈԻԵՖԱ-ի Ազգերի լիգայի A խմբի կիսաեզրափակիչում։ Հանդիպումը կայացել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում և ավարտվել  իսպանացիների հաղթանակով՝ 5-4 հաշվով։ Մբապեն իրացրել է 11 մետրանոց հարվածը և կատարել գոլային փոխանցում։

Ավելի վաղ Մբապեն ճանաչվել էր Մադրիդի «Ռեալի» 2024/2025 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Անցած մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում մասնակցել է 56 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 43 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։

Fanat, Realmadrid.am