Հոդվածներ

The Athletic–ի լուրերի ամփոփում
03.06.2025
1116 0

Այս պահի դրությամբ «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված չէ Ժոան Գարսիայի ձեռքբերմամբ, որի պայմանագրում «Էսպանյոլի» հետ նշված է 25 մլն եվրոյի հրաժարագին։

Եթե Լունինը չլքի ակումբն այս ամառ, ապա «սերուցքայինները» չեն դիտարկի իսպանացի դարպասապահի ձեռքբերումը։ 26-ամյա ուկրաինացին ցանկանում է մնալ «Ռեալում»։

Բացի այդ, ակումբում վստահ են, որ Տիբո Կուրտուան կարող է բարձր մակարդակով հանդես գալ առնվազն ևս 2 մրցաշրջան՝ չնայած վերջին շրջանում ստացած մի քանի վնասվածքներին։ Մադրիդյան ղեկավարությունը արդեն բանակցություններ է վարում 33-ամյա բելգիացու պայմանագրի երկարաձգման շուրջ, որը լրանում է մեկ տարի անց։

Այս պահին «Ռեալ Մադրիդը» դեռ ավարտին չի հասցրել Վինիսիուսի գործող պայմանագրի երկարաձգումը (լրանում է 2027-ին), սակայն անկախ դրանից՝ բրազիլացին կմնա թիմում հաջորդ մրցաշրջանում։

24-ամյա վինգերի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի որևէ ակումբ այս ամռանը քիչ հավանական է, քանի որ նա մտադիր չէ խաղալ ոչ մրցունակ առաջնությունում՝ 2026-ի Աշխարհի առաջնությունից առաջ։

Կարերասը հիմնական թիրախն է «Ռեալի» համար՝ ձախ պաշտպանությունը ուժեղացնելու նպատակով, սակայն ֆուտբոլիստի ձեռքբերումը բարդ կլինի, քանի որ վաճառքի դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» «Բենֆիկայից» կստանա վաճառքի եկամտի 20%-ը։

 «Ռեալը» դիտարկում է նաև այլ թեկնածուներ ձախ պաշտպանությունում՝ եթե Կարերասի տրանսֆերը չկայանա, և նրանց թվում է նաև Գրիմալդոն։

Ռոդրիգոյին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նա ցանկանում է հանդիպում ունենալ Խաբի Ալոնսոյի և ակումբի ղեկավարության հետ՝ իր ապագայի վերաբերյալ որոշում ընդունելուց առաջ։

Մադրիդյան ակումբում կասկածներ կան՝ արդյոք Ֆրանը կմնա՞ թիմում հաջորդ մրցաշրջանում։

«Ռեալում» դիտարկում են Պասի հրաժարագնի՝ 8 միլիոն եվրոյի վճարումը, սակայն այս պահի դրությամբ «սերուցքայինները» դեռ ոչինչ չեն հայտնել «Կոմոյին»՝ արգենտինացու ապագայի վերաբերյալ։

Դավիդ Ալաբան և Անտոնիո Ռյուդիգերը 100 տոկոսով պատրաստ չեն լինի Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկին, որը նախատեսված է հունիսի կեսերին։


Ամենակարդացված