El Chiringuito–ի լրագրող Խոսեպ Պեդրերոլը համանուն հեռուստաշոուի եթերում ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նորությունները։
Աղբյուրի տվյալներով՝ «Ռեալն» ավարտել է «Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալվարո Կարերասի տրանսֆերը և մոտ է պայմանագիր ստորագրելուն։
Լրագրողը նաև հայտնել է, որ «Ռեալում» այլևս չկա նախկին վստահությունը, թե բրազիլացի եզրային հարձակվող Ռոդրիգոն ցանկանում է մնալ ակումբում։ Իսպանական գրանդը չի բացառում բրազիլացու հեռանալը և պատրաստ է նրան փոխարինող գտնել
Ավարտվախ մրցաշրջանում Կարերասը պորտուգալական ակումբի կազմում մասնակցել է 50 հանդիպման, խփել է 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ 22-ամյա իսպանացու պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 մլն եվրո։
Իսկ Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 խաղի, խփել է 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ բրազիլացու շուկայական արժեքը կազմում է 100 մլն եվրո։