Հոդվածներ

«Ռեալն» ընտրել է պահեստային հարձակվող
04.06.2025
1044 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Օսասունայի» ռմբարկու Անտե Բուդիմիր ծառայություններով:

Marca-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» ֆուտբոլիստին դիտարկում են որպես պահեստային հարձակվող:

Անտե Բուդիմիրի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ, և դրա մեջ ամրագրված հրաժարագինը կազմում է 20 միլիոն եվրո, սակայն այս ամռանն այդ գումարը նվազում է մինչև 8 միլիոն։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բուդիմիրը դարձել էր Պամպլոնայի թիմի լավագույն ռմբարկուն՝ Լա Լիգայի 38 խաղում խփելով 21 գոլ։ Իսպանիայի առաջնությունում ավելի շատ գոլ են խփել միայն Կիլիան Մբապեն («Ռեալ», 31 գոլ 34 խաղում) և Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա», 27 գոլ 34 խաղում)։

Հաղորդվում է, որ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պահանջել է հարձակվող, որը համապատասխանում է Բուդիմիրի խաղային ոճին՝ այնպիսի ֆուտբոլիստ, ով կարող է կատարել նույն դերը, ինչը նախկինում կատարում էր Խոսելուն։

Fanat, Realmadrid.am