Մադրիդի «Ռեալը» վճարել է 10 միլիոն եվրոյի փոխհատուցում «Լիվերպուլին»՝ եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար, ինչի շնորհիվ ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Աշխարհի ակումբային առաջնությանը։ Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով անգլիական ակումբի աղբյուրներին։
Միևնույն ժամանակ «Սերուցքայինների» ճամբարում պնդում են, որ նրանք վճարել են միայն 5 միլիոն եվրո։
Ալեքսանդեր-Առնոլդի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված էր մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Աշխարհի ակումբային առաջնությունը մեկնարկում է հունիսի 15-ին։
«Ռեալը» պաշտոնապես հայտարարեց 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին ուրբաթ օրը՝ մայիսի 30-ին։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի ավարտը։
Fanat, Realmadrid.am