AS թերթի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի մտքերը
«Ես առաջինն եմ, ով կհաստատի, որ բրազիլացու համար այս մրցաշրջանը լավագույններից չէր։ Իրականում նա հեռու էր այն մակարդակից, որին մենք սովոր ենք՝ 52 խաղում 14 գոլ և 9 գոլային փոխանցում։ Եվ հենց Ռոդրիգոն է առաջինը, ով կընդունի, որ այս մրցաշրջանում չարդարացրեց իր հսկայական տաղանդի հետ կապված ակնկալիքները։
Բայց այժմ ամենահեշտը նրանից երես թեքելն է, վաճառել նրան Անգլիայի Պրեմիեր Լիգա ու փորձել շուկայում գտնել մեկ այլ երիտասարդ վինգերի, որտեղ գները բացարձակապես համահունչ չեն իրականությանը։
Մենք արդեն մոռացել ենք Ռոդրիգոյի դուբլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը՝ մեր կյանքի լավագույն պահը։ Մենք մոռացել ենք նրա գոլը «Չելսիի» դեմ, դուբլը Իսպանիայի գավաթի եզրափակիչում՝ «Օսասունայի» հետ խաղում, կամ նրա այլ փայլուն ելույթները, երբ նա խաղում էր իր սիրելի դիրքում՝ ձախ եզրում։
Եվ դեռ շատ վերջերս որոշ մարդիկ ինձ ասում էին. «Ռոդրիգոն Վինիսիուսից լավն է։ Եթե մեկին պիտի վաճառել՝ թող Վինին լինի»։ Իսկ հիմա նրանք լռում են։ Ձայն եմ տալիս նրանց, բայց պատասխանը՝ լռություն։
Այդ պատճառով հուսով եմ՝ երկուշաբթի օրը Խաբի Ալոնսոն և Ռոդրիգոն կնստեն, կխոսեն հասուն մարդկանց պես, որպեսզի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը որոշի՝ ինչ է ուզում բրազիլացուց։
Կարծում եմ՝ Աշխարհի ակումբային առաջնությունում մենք կտեսնենք փայլող աչքերով Ռոդրիգոյի, որը մեկնում է մարտի։ Ցանկացած այլ ելույթ նրանից կլինի հիասթափություն»։