• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. «Ռեալը» հնարավոր է լուրջ համալրումներ չունենա ամռանը. Անչելոտին կարող է մնալ

Հոդվածներ

Marca. «Ռեալը» հնարավոր է լուրջ համալրումներ չունենա ամռանը. Անչելոտին կարող է մնալ
28.03.2023
2557 0

«Ռեալը» հնարավոր է գալիք ամռանը լուրջ ձեռքբերումներ չունենա։ 

Marca-ի փոխանցմամբ, այս ամենի հետ զուգահեռ «Ռեալի» ղեկավարության մի շարք անդամներ գտնում են, որ Կարլո Անչելոտին հիանալիորեն է կատարում իր աշխատանքը և նա պետք է մնա։ 

Այս մրցաշրջանի ընթացքում Կարլոն մասնակցել է բոլոր այն հանդիպումներին, որոնք վերաբերվել են ակումբի ապագային։ Միևնույն ժամանակ իտալացի մասնագետը ճնշում չի գործադրում ակումբի ղեկավարության վրա և լուրջ քայլեր չի ակնկալում։

Նրա գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2024 թվականը։ Շշուկներ կան, որ նա կարող է այս մրցաշրջանից հետո գլխավորել Բրազիլիայի հավաքականը, բայց մարզիչը դեռ որևէ կապ չի հաստատել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ «Ռեալը» ևս այս հարցով բանակցություններ չի վարել Անչելոտիի հետ։ 

Լա Լիգայում հանգամանքները բարդ են դասավորվել «Ռեալի» համար, սակայն Իսպանիայի գավաթի խաղարկությունում և ՉԼ-ում թիմի ելույթները կարող են որոշիչ լինել Անչելոտիի համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված