• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • AS. Լևանդովսկին երազում է խաղալ «Ռեալում». «Բավարիան» բաց չի թողնի նրան այս ամռանը

Հոդվածներ

AS. Լևանդովսկին երազում է խաղալ «Ռեալում». «Բավարիան» բաց չի թողնի նրան այս ամռանը
13.07.2021
2092 0

Իսպանական As-ի փոխանցմամբ, Ռոբերտ Լևանդովսկին երազում է հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում։ 

Աղբյուրի փոխանցմամբ, լեհ հարձակվողը անհամբեր սպասում է, թե երբ է «Արքայական» ակումբը իր տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար առաջարկ կատարելու։ 

«Ռեալում» գիտեն այդ ցանկության մասին, սակայն «Բավարիան» կտրականապես դեմ է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լևանդովսկիին» բաց թողնելուն։ 

Հաջորդ ամռանը լեհ հարձակվողի գործող պայմանագրի ժամկետի ավարտին կմնա մեկ տարի, և միգուցե այդ ժամանակ «Ռեալը» շանսեր ունենա նրա տրանսֆերը իրականացնելու։ 

«Բավարիան» արդեն սկսել է փոխարինող փնտրել։ Մյունխենյան ակումբում վախենում են, որ Լևանդովսկին կորոշի հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված