• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Goal. Յովիչը մտադիր է կայունության հասնել ու շահել Անչոլետիի վստահությունը

Հոդվածներ

Goal. Յովիչը մտադիր է կայունության հասնել ու շահել Անչոլետիի վստահությունը
08.07.2021
1747 0

«Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Յովիչի ապագան շարունակում է անորոշ մնալ:

Ինչպես հաղորդում է Goal-ը, սերբ հարձակվողը մտադիր է մնալ Մադրիդում ու Կարլո Անչոլետիին ապացուցել իր կարևորությունը:

Յովիչն այլևս չի ուզում վարձակալական հիմունքներով տեղափոխություն ու ցանկանում է կայունության հասնել: 

Հատկանշական է, որ որոշ ժամանակ իտալացի մասնագետը հիացած է եղել 23-ամյա ֆուտբոլիստի խաղով ու 2018/19 մրցաշրջանում փորձել է հրավիրել «Նապոլի»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված