• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» պայմանագիր է կնքել ֆուտբոլիստի հետ, ով եղել է նաև «Բարսելոնայի» համակարգում

Հոդվածներ

«Ռեալը» պայմանագիր է կնքել ֆուտբոլիստի հետ, ով եղել է նաև «Բարսելոնայի» համակարգում
08.07.2021
2792 0

Կիսապաշտպան Խավի Վիլարը պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ:

18-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու «սերուցքայինների» մինչև 19 տարեկանների թիմում՝ «Խուվենիլ Ա-ում»: Պայմանագիրը նախատեսված է 4 տարով:

Հատկանշական է, որ երիատասարդ խաղացողը հանդես է եկել նաև «Բարսելոնայի» Մ18 թիմում, որից հետո համալրել է «Էլչեն»:

Խավի Վիլարը «Ռոմայի» ֆուտբոլիստ Գոնսալո Վիլարի հարազատ եղբայրն է:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված