Հոդվածներ

Մոուրինիոն անձամբ է փորձել համոզել Մարսելոյին տեղափոխվել «Ռոմա»
05.07.2021
1849 0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն կարող է վերամիավորվել իր նախկին մարզչի հետ։ 

Ինչպես նշվում է, «Ռոմայի» հիմնական ձախ պաշտպան Լեոնարդո Սպինացոլայի լուրջ վնասվածքից հետո Ժոզե Մոուրինիոն սկսել է տարբերակներ փնտրել այդ դիրքը համալրելու համար։ 

Պորտուգալացու հիմնական թեկնածուն Մարսելոն է։ Ժոզեն անձամբ է զանգահարել ֆուտբոլիստին և փորձել համոզել տեղափոխվել «Ռոմա»։ 

Մարսելոն դեռ պետք է մտածի այդ առաջարկի շուրջ, սակայն նրա հիմնական մտադրությունը «Ռեալում» մնալն է մինչ պայմանագրի ժամկետի ավարտը։  Բացի այդ բրազիլացին հաջորդ մրցաշրջանում լինելու է «Ռեալի» հիմնական ավագը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված