Հոդվածներ

Մբապեն 2 րոպե ուշացել է «Ռեալի» մարզումից
15.09.2025
308 0

Կիլիան Մբապեն 2 րոպե ուշացել է «Ռեալի» մարզումից։

Այսօրվա մարզումը մադրիդցիների համար նշանակված էր առավոտյան ժամը 10:00-ին` ըստ իսպանական ժամանակի, սակայն հարձակվողը Վալդեբեբաս է հասել 10:02-ին, հաղորդում է El Chiringuito TV-ն։ Սոցցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Մբապեի մեքենան մոտենում բազային։

Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք ֆրանսիացու նկատմամբ կարգապահական միջոցներ կկիրառվեն։

Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում Մբապեն «Ռեալ Սոսիեդադի» հետ հանդիպմանը (2:1) գրանցել էր 1+1 ցուցանիշով գոլ+փոխանցում համակարգով։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված