Ռոդրիգոն հայտարարել է, որ ուշադրություն չի դարձել «Ռեալից» հեռանալու մասին տարածված շշուկներին։
«Ես դրան համակերպվել եմ։ Իմ հեռանալու մասին խոսում են ամեն տարի։ Տրանսֆերային պատուհանի ընթացքում ինձ ամեն շաբաթ մի նոր թիմ էին ուղարկում։ Ես նույնիսկ այդ ամենի շուրջ կատակում էին ընտանիքիս ու ընկերներիս հետ։ Այնուամենայնիվ, ես շատ հանգիստ էի, և այդ ամենն ինձ վրա չէր ազդում։
Ես շարունակում էի վայելել արձակուրդս, մարզվել, քանի որ գիտեի, որ մնալու եմ։ Վերջիվերջո ես դեռ տանն եմ՝ այնտեղ, ուր միշտ երազել եմ հայտնվել։ Քանի դեռ կրում եմ այս մարզաշապիկը, շարունակելու եմ ներդնել իմ ողջ ուժերն ամեն օր։
Ես երջանիկ եմ։ Երկար ժամանակ է անցել վերջին անգամ իմ լավ խաղից, բայց ես քիչ-քիչ վերադարձնում եմ այն։ Նախորդ մրցաշրջանի վերջում ես շատ բարդ ժամանակներ եմ ապրել։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, որ այս ընթացքում եղել են իմ կողքին, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անչելոտիին, քանի որ նա գիտի, թե ինչի միջով եմ ես անցել ու օգնել է ինձ։ Ամեն դեպքում ես չեմ կենտրոնանա այս ամենի վրա։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է, և ժամանակն է առաջ շարժվելու». հայտարարել է բրազիլացին։
Los Merengues, Realmadrid.am