Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հետաքրքրիր միտք է արտահայտել։
–Դուք ասում էիք, որ «Ռեալը» լինելու է ձեր մարզչական կարիերայի վերջին ակումբը։ Բրազիլիայի հավաքականում աշխատանքը և՞ս կլինի վերջինը։
–Միակ թիմը, որը ես կարող եմ մարզել Բրազիլիայից հետո, դա «Ռեալն» է։
–Իրո՞ք։
–Կարծում եմ՝ դա չի տեղի ունենա։ Այստեղ մեկ տարվա պայմանագիր ունեմ։ Դրանից հետո ամեն ինչ կարող է պատահել։ Հնարավոր է՝ մնամ ևս երկու տարի, կամ՝ չորս․ պատրաստեմ թիմը ևս մեկ աշխարհի առաջնության։
Ես մեկ տարվա պայմանագիր եմ ստորագրել, որովհետև ճիշտ էի համարում այդպես, բայց այստեղ շատ երջանիկ եմ,– իտալացու խոսքը փոխանցում է Բրազիլիայի հավաքականի պաշտոնական կայքը։
Fanat, Realmadrid.am