Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Մարսելի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։
«Ռեալ Մադրիդն» առաջին թիմն է պատմության մեջ, որը Չեմպիոնների լիգայում հասել է 200 հաղթանակի։
«Ռեալ Մադրիդը» առաջին խաղակեսում «Մարսելի» դարպասին հարվածեց 11 անգամ՝ ամենաբարձր ցուցանիշը բոլոր ՉԼ մասնակիցների մեջ, առնվազն 2003/04 մրցաշրջանից ի վեր։
«Ռեալ Մադրիդը» ընդհանուր առմամբ կատարեց 15 հարված դարպասին՝ թիմի ռեկորդը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ ՉԼ առաջին խաղում՝ 2003/04-ից ի վեր։
Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում «Ռեալի» օգտին նշանակվել է 63 11-մետրանոց՝ ռեկորդ։ Երկրորդ հորիզոնականում է «Բավարիան»՝ 62-ով։
«Մարսելի» դեմ խաղում «Ռեալի» մեկնարկային կազմի միջին տարիքը կազմել է 24 տարեկան և 323 օրական։ Սա երկրորդ ամենաերիտասարդ կազմն է, որով նոր մարզիչը նորամուտ է նշել ՉԼ-ում։ Ռեկորդը պատկանում է 2005-ին Խուան Լոպես Կարոյի թիմին՝ 23 տարեկան և 36 օրական միջին տարիքով։
Սա երկրորդ անգամն է ՉԼ պատմության մեջ, երբ «Ռեալ Մադրիդը» առաջ է անցել հաշվի մեջ և հաղթել հանդիպումը՝ ունենալով մեկ խաղացող պակաս։ Առաջինը եղել է 2013-ին՝ «Գալաթասարայի» դեմ։
Մբապեն խփեց իր 57-րդ գոլը ՉԼ-ում՝ 88 խաղում։ Այժմ ֆրանսիացին 6-րդ տեղում է մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում։
Մբապեն խփեց «Ռեալի» 699-րդ և 700-րդ գոլերը Չեմպիոնների լիգայում։
Մաստանտուոնոն դարձավ ամենաերիտասարդ խաղացողը (18 տարեկան և 33 օրական), ով երբևէ նորամուտ է նշել «Ռեալի» կազմում՝ ՉԼ–ի խաղում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Էնդրիկին (18 տարեկան և 73 օրական)։
Կարվախալը դարձավ առաջին «Ռեալի» ֆուտբոլիստը, որը հեռացվել է ՉԼ–ի խաղում՝ VAR դիտարկումից հետո։
Կարվախալը նաև առաջին «Ռեալի» ֆուտբոլիստն է 2020-ից ի վեր, որը ստացել է կարմիր քարտ ՉԼ խաղում՝ «Սանտիագո Բեռնաբեուում»։ Վերջին անգամ ավելի քան 5 տարի առաջ հեռացվել էր Ռամոսը։
Հայերեն