Հոդվածներ

Հաուսենի կարմիր քարտի համար «Ռեալի» բողոքարկումը մերժվել է
17.09.2025
88 0

«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում կարմիր քարտ ստանալու արդյունքում Դին Հաուսենը բաց կթողնի մեկ հանդիպում։ 

Իսպանիայի թագավորական ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն մերժել է «Ռեալի» բողոքարկումը, և պաշտպան շաբաթ օրը բաց կթողնի «Էսպանյոլի» դեմ կայանալիք հանդիպումը։

Ըստ կոմիտեի, «Ռեալի» կողմից տրամադրված տեսանյութերը բավարար հիմք չեն հանդիսանում մրցավարի որոշումը սխալ համարելու համար։ «Սերուցքայինները» մտադիր են այս որոշումը ևս բողոքարկել:

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված