• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լուկաս Վասկես. «Երջանիկ եմ, որ ևս երեք տարի հանդես եմ գալու «Ռեալի» կազմում»

Հոդվածներ

Լուկաս Վասկես. «Երջանիկ եմ, որ ևս երեք տարի հանդես եմ գալու «Ռեալի» կազմում»
04.06.2021
1494 0

Լուկաս Վասկեսը երկարաձգեց Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի ժամկետը մինչ 2024 թվականը։ 

Ֆուտբոլիստը խոսել է նոր պայմանագրի և «Ռեալի» մասին։ 

«Ռեալը» իմ տունն է, և ես երազում էի շարունակել հանդես գալ այս ակումբի կազմում։ Երջանիկ եմ, որ ևս երեք տարի խաղալու եմ «Ռեալում»։ Միշտ էլ երազում ես հասնել բարձունքների, սակայն «Ռեալում» դա շատ դժվար է։ 

Ես այն ֆուտբոլիստների թվում եմ, ով իր կյանքը ձևավորել է մադրիդյան սկզբունքներով։ Ինձ և իմ ընտանիքի համար դա մեծ պատասխանատվություն և պատիվ է։ «Ռեալում» հարգում են աշխատասիրությունը, հարգանքն ու համեստությունը։  Դա կյանքի և ֆուտբոլի ամենակարևոր կետերն են։ «Ռեալում» ես մասնակցել եմ 240 հանդիպման, սակայն ամեն ինչ անելու եմ, որ այդ թիվը հնարավորինս մեծանա։ Երբ դեռ նոր էի սկսել կարիերաս «Ռեալում», երբեք չէի պատկերացնում, որ կհասնեմ նման արդյունքի։  Երջանիկ եմ, որ այստեղ եմ և շարունակելու եմ պաշտպանել աշխարհի լավագույն ակումբի գույները». նշել է Վասկեսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված