Մրցաշրջանն ավարտվել է, ազգային հավաքականները հանդիպումներ են անցկացնում, իսկ աշխարհի տարբեր անկյուններից ֆուտբոլիստները հավաքվում են ԱՄՆ-ում, որտեղ հունիսի 15-ին կմեկնարկի Աշխարհի ակումբային առաջնությունը։ ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող այս մրցաշարին կմասնակցեն աշխարհի 32 ակումբներ։
Մրցաշարի մեկնարկից առաջ The Athletic պարբերականը կազմել է ԱԱԱ մասնակից բոլոր ակումբների վարկանիշները։ Աղբյուրը գրում է.
«Սա պարզապես վարկանիշ չէ, որը հիմնված է թիմերի մարզական արդյունքների վրա։ Մենք հաշվի ենք առել ինչպես խաղային որակները, այնպես էլ ակումբների գլոբալ ճանաչելիությունն ու ֆինանսական ուժը»։
Վարկանիշի համար օգտագործվել են հինգ չափանիշ՝
Ակումբները յուրաքանչյուր չափանիշով ստացել են 1-ից 32 միավոր։ Այնուհետեւ միավորները գումարվել են և բաժանվել հինգի՝ ստանալու համար ընդհանուր վարկանիշ. որքան ցածր է թիվը, այնքան բարձր է ակումբի տեղը։
The Athletic-ի վարկածով ԱԱԱ լավագույն 10 ակումբները՝
10-րդ տեղ – «Բենֆիկա», ընդհանուր միավոր՝ 59
9-րդ տեղ – «Յուվենտուս», 51.5
8-րդ տեղ – «Ատլետիկո», 49.5
7-րդ տեղ – Դորտմունդի «Բորուսիա», 49
6-րդ տեղ – «Չելսի», 42
5-րդ տեղ – «Ինտեր», 34.5
4-րդ տեղ – «Մանչեսթեր Սիթի», 31.5
3-րդ տեղ – ՊՍԺ, 28
2-րդ տեղ – «Ռեալ Մադրիդ», 26.5
1-ին տեղ – «Բավարիա», 22
Fanat, Realmadrid.am